ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

«Այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակում»

«Այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակում»
13.03.2015 | 13:30

«Genealogy» խմբի ամբողջական կազմը հայտնի է: Խմբի վեցերորդ մասնակիցը ՀՀ վաստակավոր արտիստ Ինգա Արշակյանն է. հենց նա այս տարի եվրատեսիլյան բեմում կմիավորի երկրագնդի 5 աշխարհամասերը խորհրդանշող խմբի անդամներին՝ Եսայի Ալթունյան, Թամար Կապրելյան, Վահե Թիլբյան, Ստեֆանի Թոփալյան և Մերի - Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյան:

Մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով:
«Genealogy: խմբի առաջին տեսահոլովակի ռեժիսորն Արեն Բայադյանն է: Ոճաբանը` Արմեն Գալյանը: Վերջինս փորձել է զուգակցել եվրոպական և հայկական նորաձևության մոտեցումները՝ տալով ժամանակակից լուծումներ: «Երբ ասում ես genealogy, անմիջապես մտքիդ գալիս են ռետրո լուսանկարներ, կենաց ծառ: Տեսահոլովակի համար ստեղծվել են և օգտագործվել այսօր նորաձև համարվող պարզ ձևվածքով, ավելի մեծ չափսի, ընդգծված ուսերով, փոքր-ինչ գոթական, նաև հայկական ավանդական հագուստներ, որոնք ամբողջական են դարձել հայկական արծաթագործության նմուշներով: Ինչպես նաև օգտագործվել են մեր մասնակիցների տատիկների, պապիկների հին լուսանկարներով ու հայկական ճարտարապետության նախշերով կրծքանշաններ, որոնք այսօր նույնպես շատ արդիական են»:
«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով՝ բացի խմբի անդամներից, տեսահոլովակում աշխարհը խորհրդանշող գերդաստանի անդամների դերում նկարահանվել են նաև հայտնի դերասաններ, արվեստագետներ. «Երկու երկարուձիգ, բայց արագընթաց օր տևեց այս ամենը նկարահանելը, քանի որ մեր երգիչները կարճ ժամանակով էին Հայաստանում, իսկ անելիքը շատ էր: Հայաստանում տեսահոլովակների արտադրության պրոֆեսիոնալ թիմերից մեկի հետ ենք համագործակցել և արդյունքը շատ գեղեցիկ է ստացվել: Կարծում ենք, որ այս ոճի տեսահոլովակը նորություն կլինի Եվրատեսիլի շրջանակներում»:

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը:
Մրցույթի ցուցադրման պաշտոնական գործընկերն է Ucom ընկերությունը:

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ